ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ապրանքների ներմուծման եւ արտահանման փաստաթղթերի հայտարարագրումն իրականացվելու է trade.gov.am հարթակի միջոցով։Նրա խոսքով, գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները մինչեւ ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը պարտավորվում են ըստ ապրանքների տեսակների մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթեր։ «Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին-առանձին վարչարարությամբ եւ որոշակի տեւողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացն ըստ մարմնի եւս տարբերվում է, ժամանակատար է եւ առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- ասել է վարչապետը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության եւ առողջապահության նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվել է, իսկ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահին առաջարկվել է երկամյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր ապրանքների ներմուծման եւ արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման եւ ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային trade.gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ ։ Tweet Դիտում՝ 2346