Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ եւ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:Քաղավիացիայում նշել են, որ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 անգամ:Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները եւս կիրականացվեն 2 անգամ հաճախականությամբ:Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակվեն նույն գրաֆիկով՝ շաբաթական 7 անգամ: Tweet Դիտում՝ 3187