ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների կազմակերպության հետ

22.01.2018 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունվարի 18-ին ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման հուշագիրը:

ՀՀ ԿԲ-ն պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

«Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու եւ բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ»,- նշել են ԿԲ-ում:
Դիտում՝ 2380

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW