Կենտրոնական բանկը նախնական հավանություն տվեց “ՊրոԿրեդիտ Բանկին” լիցենզիա տրամադրելուն
04.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 4 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական Բանկի խորհուրդը նախնական հավանություն է տվել “ՊրոԿրեդիտ Բանկ” ՓԲԸ-ին բանկային գործունեության լիցենզիա տրամադրելուն:
ԿԲ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “ՊրոԿրեդիտ Բանկ” ՓԲԸ հիմնադրելու միջնորդությամբ Կենտրոնական բանկին էին դիմել վերջինիս երեք հիմնադիրները` “ՊրոԿրեդիտ Հոլդինգ” բաժնետիրական ընկերությունը (ProCredit Holding AG), գերմանական “Զարգացման Բանկը” (KfW) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ ս.թ. ապրիլին ՎԶԵԲ-ը հայտնեց, որ կդառնա ProCredit Armenia բանկի 20%-անոց բաժնետերը: Եվրոպական բանկի մասնակցությունը ProCredit Armenia բանկի կապիտալում կկազմի 1.2 մլրդ դրամ, կամ` $3.2 մլն:
ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ProCredit Armenia-ն մանսագիտանալու է մայրաքաղաքից դուրս գտնվող միկրո- եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման վրա, եւ Եվրոբանկը նրան կտրամադրի $7 մլն վարկ մինչեւ 5 տարի մարման ժամկետով` միկրո եւ փոքր բիզնեսի ձեռնարկությյուններին վարկավորելու նպատակով:
ProCredit խումբը կազմված է 19 բանկերից, որոնք գործում են Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Նրանց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է Ֆրանկֆուրտում տեղակայված ProCredit Holding AG մայր ընկերության կողմից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: