Հայէկոնոմբանկը եւ գերմանական DEG-ն $10 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել

22.12.2017 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #DEG
Հայէկոնոմբանկն ու KfW խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերությունը դեկտեմբերի 20-ին $10 մլն արժողությամբ վարկային պայմանագիր են կնքել:

Ինչպես հայտնել են բանկում, միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների բիզնեսի, ինչպես նաեւ գերմանական սարքավորումների կամ ծառայությունների ձեռքբերման նպատակով տեղական ընկերությունների վարկավորմանը:

«Չնայած հանգամանքին, որ սույն համաձայնագիրը Հայէկոնոմբանկի եւ DEG-ի միջեւ գործակցության անդրանիկ գործարքն է, Հայէկոնոմբանկը KfW-ի հետ ունի Հայաստանում զանազան զարգացման ծրագրերում մասնակցության ավելի քան 17 տարվա գործակցության պատմություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ ՄՓՄՁ վարկավորման եւ առեւտրի ֆինանսավորման նպատակով Հայէկոնոմբանկը միջազգային վարկատու ընկերությունների հետ 2017-ին կնքել է մոտ $42 մլն չափով գործարքներ եւ վարկային պայմանագրեր:
Դիտում՝ 3966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW