Արեւային վահանակներ՝ բազմաբնակարան 90 շենքի տանիքին

04.12.2017 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տարոն Մարգարյան #արեւային վահանակ #LED լուսատու
«Երեւան՝ արեւային համայնք» ծրագրի շրջանակում բազմաբնակարան շուրջ 90 շենքի տանիքին արեւային վահանակներ կտեղադրվեն:

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ նախատեսվում է նաեւ տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում՝ բակային տարածքները LED լուսատուներով լուսավորել:

Ծրագիրը պիլոտային է եւ իրականացվելու է Եվրամիության կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի հաշվին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել են ծրագրի իրականացման մանրամասներն ու ժամանակացույցը:

Կարեւորելով ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ:
Դիտում՝ 4965

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW