Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 39.1%-ով` կազմելով ավելի քան $1.5 մլրդ

21.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 551.8 մլրդ դրամ կամ 1536.33 մլն ԱՄՆ դոլար` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 39.1%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը կազմել է 152 մլրդ դրամ կամ 423.58 մլն դոլար, ներմուծման ծավալը` 399.8 մլրդ դրամ կամ 1112.75 մլն դոլար:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 247.8 մլրդ դրամ, կամ 689.17 մլն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8169

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW