Հայաստանը բարձրակարգ գինեգործներ կպատրաստի

07.11.2017 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ի-Վի-Էն» #Իգնատի Առաքելյան #Զարուհի Մուրադյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ի-Վի-Էն» գինու ակադեմիա, որի շրջանակում նաեւ բաց դաս է անցկացրել ուսանողների համար:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարեւորել է խաղողագործության եւ գինեգործության ոլորտների հետագա զարգացման համար բերքի որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, կոլեկցիոն այգիների հիմնումը, ինչպես նաեւ ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը:

Այնուհետ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի միջեւ կնքվել է համագործակցության եռամյա հուշագիր, որով նախատեսվում է հիմնադրամների միջեւ համատեղ ծրագրերի իրականացում, հիմնականում՝ կրթության ոլորտում:

«Հիմնական ջանքերն ուղղելու ենք որակյալ կադրերի պատրաստմանը, գինեգործների վերապատրաստմանը, գինու զբոսաշրջության զարգացմանը եւ նմանատիպ այլ ծրագրերի»,- նշել է «Ի-Վի-Էն» ակադեմիայի տնօրեն Վարդան Ուռուտյանը:

Նա ընդգծել է, որ ներկայում ակադեմիայում սովորում է 20 ուսանող, իսկ հաջորդ ուսումնական տարում նրանց թիվը կհասնի 25-ի:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանն էլ հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն։


«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ոլորտում ունենանք բարձրակարգ, որակյալ մասնագետներ, որոնք մեզ հետագայում կօգնեն իրականացնել մեր ծրագրերը»,- նշել է Զարուհի Մուրադյանը:
 
«Ի-Վի-Էն» գինու ակադեմիան ստեղծվել է 2014թ.՝ «Սեմինա Քոնսալթինգ»  ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է ինչպես «Գինեգործություն եւ գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր, այնպես էլ 2-3-օրյա դասընթաց՝ գինու սիրահարների եւ էնտուզիաստների համար:
Դիտում՝ 2146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai