“Կոնվերսբանկը” կնքել է ավտոմեքենաների ապառիկ վաճառքի նոր պայմանագրեր

25.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն համագործակցության նոր պայմանագրեր է կնքել “Արմենիա-Լադա”, “Կարկոմավտո”, “Մուրան”, “Մեգնա”, “Ֆորա”, “Գալոպեր”, “Մավերիկ”, “Վեկար”, “Տոյոտա”, “Վալտի Մոթորս” ավտոսրահների հետ` ավտոմեքենաների ապառիկ ձեռքբերման վերաբերյալ:

“Կոնվերս բանկ”-ի մամլո ծառայոթյունից ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնեցին, որ վարկերը տրվելու են 5 տարի մարման ժամկետով, կանխավճարը կազմելու է ավտոմեքենայի գնահատված արժեքի 20%-ը, տարեկան տոկոսադրույքը` 14%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 14110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW