IBM-ը բլոկչեյն մասնագետների պատրաստման հավակնոտ ծրագիր կիրականացնի

25.08.2017 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#IBM #բլոկչեյն
IBM ընկերությունը կհամագործակցի առաջադեմ 1000 համալսարանների հետ՝ բլոկչեյնի ոլորտում կադրերի եւ կրթական ծրագրերի պատրաստման համար:

Ինչպես գրում է coinfox.ru կայքը, տեխնոլոգիական հսկայի այս նախաձեռնությունը պայմանավորված է բլոկչեյնի «արդյունաբերությունում» որակավորված մասնագետների պակասով:

IBM-ն արդեն հայտարարել է Baruch College-ի, Fordham University-ի, University of Arkansas-ի, University at Buffalo-ի եւ University of British Columbia-ի հետ համագործակցության մասին: Մինչդեռ ընկերության հավակնոտ նախաձեռնությունը թիրախավորում է գործակցություն 1000 համալսարանների հետ:

«Այն ուսումնական հաստատությունները, որոնք կներգրավվեն նախագծում, կստանան IBM Cloud-ի, IBM Blockchain-ի եւ այլ կորպորատիվ ռեսուրսների նկատմամբ 6-ամսյա հասանելիություն»,- գրում է կայքը:

IBM Blockchain-ի գլխավոր մենեջեր Մարի Վիկի խոսքով՝ կրթական ծրագիրն արդեն իսկ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:
Դիտում՝ 13838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW