Հայէկոնոմբանկը համալրել է cashback ծառայության գործընկերների շարքը

29.06.2017 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #cashback
Հայէկոնոմբանկի կողմից մատուցվող cashback ծառայության գործընկերների շարքը համալրվել է եւս չորսով:

Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ քարտապաններն իրենց քարտային գործարքների դիմաց կարող են cashback ստանալ նաեւ՝

- «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում՝ 8%,
- «Մոնամի» ծաղկի սրահում՝ 7%,
- King Garden մանկական ժամանցի կենտրոնում՝ 3%,
- Moda Men տղամարդկանց կոշիկի խանութ սրահում՝ 3%:

«Այսօր բանկը համագործակցում է երեք տասնյակ գործընկերների հետ եւ օր օրի ավելացնում է այդ ցանկը՝ հոգալով իր հաճախորդների մասին: Ակնհայտ է, որ բանկի քարտերով գործարք կատարելը ոչ միայն հարմար է, այլեւ շահավետ»,- նշել են բանկում: 
Դիտում՝ 4273

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW