ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումները պետք է «չափազանց արագ եւ համարձակ իրականացնել»:«Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում եւ այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը ՀՀ Պետական գույքի կառավարման վարչություն կատարած այցի ընթացքում:Կառավարության ղեկավարը պետական գույքի օտարման գործում կարեւորել է կապիտալի շուկայի ակտիվացումը: Անդրադառնալով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարեւոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ եւ եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 2339