Հայբիզնեսբանկը հյուրընկալել է «Ֆինանսական շրջագայության» մասնակիցներին

05.05.2017 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Իմ ֆինանսների ամիս»
Հայբիզնեսբանկը մայիսի 3-ին ավտոբուսով իրականացվող «Ֆինանսական շրջագայության» մոտ 60 մասնակցի համար իր գլխամասային գրասենյակում տեղեկատվական եւ ուսուցողական շրջայց է անցկացրել:

Ինչպես հայտնել են բանկում, այցը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի շրջանակում:

«Հայբիզնեսբանկն ի սկզբանե կարեւորել է ԿԲ-ի կողմից կազմակերպվող ամենամյա «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրն ու դրա գաղափարը: Բանկը երկար տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ծրագրի կողմից իրականացվող միջոցառումներին, որոնց ընթացքում տարբեր թիրախային խմբեր ստանում են տեղեկատվություն ՀՀ բանկերի, նրանց գործունեության մասին, ինչպես նաեւ ձեռք բերում ֆինանսական գիտելիքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Երիտասարդ հյուրերը ծանոթացել են Հայբիզնեսբանկի ստեղծմանը, նրա գլխամասային գրասենյակի պատմական արժեք համարվող շենքի պատմությանը, գործունեությանն ու տարբեր բաժինների գործառույթներին:

Բանկում տեղեկացրել են, որ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում ԿԲ-ում իրականացնելու են նաեւ ուսուցողական սեմինար:

«Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորում է երիտասարդների տեղեկացված լինելու հանգամանքը, քանզի նրանց հետ միասին է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը»,- ընդգծել են բանկում:
Դիտում՝ 3646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW