Sevan Startup Summit-ն ընդունում է հայտեր ՀՀ-ից եւ արտերկրից

04.04.2017 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Sevan Startup Summit

Հայաստանյան եւ օտարերկրյա ստարտափները կարող են դիմել հուլիսի 24-31-ը Սեւանա լճի ափին կայանալիք Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին մասնակցելու համար:

Մասնակցությունն անվճար է, հայտերը հասանելի են այստեղ:  

Sevan Startup Summit-ի կազմակերպիչները Banks.am-ին տեղեկացրել են, որ դիմած ստարտափներից մասնակցության համար ընտրվելու են լավագույն 70-ը, որոնք էլ միմյանցից կտարբերակվեն ըստ 3 մակարդակների (Seed stage, Early stage, Business stage):

Կազմակերպիչների խոսքով՝ ֆորումին մասնակցելու են նաեւ ծրագրավորողների 30 թիմեր: Միջոցառման մասնակիցների թվում կլինեն ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, միջազգային հյուրեր եւ լրագրողներ:

«Հաշվի առնելով նախորդ տարվա մասնակիցների ակտիվությունը, արդյունքներն ու արձագանքը՝ այս տարի ակնկալում ենք մեծ քանակությամբ դիմումներ: Մենք ներգրավել ենք մասնագետների լուրջ թիմ, որոնք աշխատելու են հայտագրված ստարտափ թիմերի հետ, գնահատելու են նրանց կենսունակությունը եւ ուղղորդելու են նրանց»,- նշել է միջոցառման կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը:

Sevan Startup Summit-ը նոր ձեւաչափի ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակ է, որը նպատակ ունի աջակցել ստարտափ թիմերին՝ ներկայացնելու իրենց գաղափարները, ընդլայնելու կապերի շրջանակը, ձեռք բերելու նոր գիտելիքներ եւ գտնելու ներդրողներ:

Առաջին Sevan Startup Summit-ն անցկացվել է 2016թ.:

Կազմակերպիչներն են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը եւ «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ն:

Դիտում՝ 8924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW