«Աշտարակ կաթ»-ում նոր ներդրումներ են կատարվում

21.02.2017 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել «Աշտարակ կաթ» ընկերությունում առաջացած խնդիրների լուծմանը։

Այս մասին նախարարը բարձրաձայնել է նախօրեին «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ներդրող, ամերիկահայ գործարար Արա Ասատրյանի հետ հանդիպման ժամանակ:

«Կարեւոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների, ինչպես նաեւ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը»,- նշել է նախարարը։

Ներդրողի ներկայացուցիչները քննարկման ընթացքում տեղեկացրել են, որ անցած երեք ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ «Աշտարակ կաթ»-ի պարտքերի շուրջ 65%-ը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։

Արա Ասատրյանն էլ նշել է, որ արտադրական սարքավորումների մեծ մասը նորով փոխարինելու կարիք կա` վերահաստատելով ներդրում անելու պատրաստակամությունը։

«Այժմ Հայաստանում ներդրումներ իրականցնելու համար բարենպաստ պայմաններ են»,- նշել է գործարարը։

Դիտում՝ 2462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW