Արցախում հիդրոէներգակասկադ կկառուցվի

02.02.2017 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն է տրամադրել «Վիկինգ» ՍՊԸ-ին:

Մասնավորապես, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետն ընկերության համար երեք տարով հետաձգվել է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ «Վիկինգ»-ի նպատակն է ԼՂՀ Դողար գյուղի տարածքում՝ Վարարակ գետի վրա, կառուցել 1.8 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգակասկադ:

Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 760 մլն դրամի չափով, որից մոտ 170,7 մլն դրամը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:

Ընկերությունը նախատեսում է ստեղծել 45 նոր աշխատատեղ:

Դիտում՝ 3759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai