Moody’s-ի վարկանիշը “Հայէկոնոմբանը” դուրս է բերել աշխարհի ֆինանսական քարտեզի վրա, կարծում է ԿԲ ղեկավարը
23.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 23 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ստանալով Moody’s Investors Service-ի վարկանիշը, “Հայէկոնոմբանկը” կարող է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ միջոցներ գրավել:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր ասել է բանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, մեկնաբանելով “Հայէկոնոմբանկին” Moody’s Investors Service-ի կողմից շնորհված E+ (կայուն հեռանկար) ֆինանսական կայունության եւ երկարաժամկետ ՀՀ դրամով եւ արտարժույթով ավանդների B1 վարկանիշը:
Ինչպես ասել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, վարկանիշի շնորհումը նշանակում է, որ “այսուհետեւ “Հայէկոնոմբանկը” նշված է աշխարհի ֆինանսական քարտեզի վրա” եւ պոտենցիալ ներդրողները կարող են գնահատել բանկի ռիսկերը:
ԿԲ ղեկավարի խոսքերով, վարկանիշի շնորհումը նաեւ ամրապնդում է “Հայէկոնոմբանկի” դիրքը Հայաստանի բանկային համակարգում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թ. նոյեմբերի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը “ՎՏԲ-Հայաստան Բանկին” շնորհեց վարկանիշ. Էմիտենտների դեֆոլտի “BB” վարկանիշ, կարճաժամկետ “B” վարկանիշ, անհատական “D/E” վարկանիշ, աջակցության “3” վարկանիշ:
“ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”-ը եւ “Ինեկոբանկ”-ը 2006թ. աշնանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ բանակցություններ են վարում Fitch Ratings եւ Moody’s վարկանիշանիյին գործակալությունների հետ:
Եւս 5 հայկական բանկեր (“Արարատ-Բանկ”, Զարգացման Հայկական Բանկ, “Պրոմեթեյ Բանկ”, “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկ” եւ “Յունիբանկ”) 2006թ. աշնանը հայտնել էին, որ պատրաստվում են վարկանիշ ստանալու նպատակով դիմել միջազգային գործակալություններին` մինջեւ 2006 թ. ավարտը, կամ 2007 թ. ընթացքում:
2006 թ. հունիսին Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանին շնորհեց BB- (BB մինուս) սուվերեն վարկային վարկանիշը, իսկ օգոստոսին բարձրացրեց Հայաստանի վարկանիշի աստիճանը մինչեւ BB:
2006 թ. հուլիսին Moody’s Investors Service-ը Հայաստանին շնորհեց Ba2 վարկանիշը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: