Միխայիլ Զադորնովը դրական ակնկալիքներ ունի ՀՀ վարչապետից

30.09.2016 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովն այսօր ասել է, որ դրական ակնկալիքներ ունի ՀՀ նոր կառավարությունից եւ վարչապետ Կարեն Կարապետյանից:

Այս մասին Միխայիլ Զադորնովն ասել է այսօր Երեւանում կայացած ասուլիսում՝ պատասխանելով Մեդիամաքսի հարցին:

«Սպասելիքները դրական են` ելնելով նոր կառավարության կազմից, որոնք համեմատաբար երիտասարդ, բիզնես-ուղղվածությամբ մարդիկ են եւ ունեն բազմազան փորձ: Նրանց միայն անհրաժեշտ կլինի հարմարվել բյուրոկրատական գործընթացներին, ինչը հեշտ գործ չէ: Ուսումնասիրել եմ նոր նախարարների կենսագրությունները. նրանցից շատերն աշխատել են խոշոր ընկերություններում, ինչը կհեշտացնի նրանց համար այդ անցումը»,- ասել է նա:   

Միխայիլ Զադորնովը տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում ներկայացնելու է բանկի ծրագրերը, իսկ վարչապետից ակնկալելու է ստանալ տեղեկություններ կառավարության կառուցվածքի փոփոխությունների, պետական նոր ծրագրերի ուղղվածության վերաբերյալ:

Բացի այդ, ՎՏԲ 24 Բանկի ղեկավարը նշել է, որ պատրաստվում է Կարեն Կարապետյանին ներկայացնել իրենց տեսակետը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ, որը Հայաստանի «թույլ տեղն է»:

«Հայաստանն ունի լավ տնտեսական բլոկ, ակտիվ գործում է Կենտրոնական բանկը, սակայն խնդիրներ կան դատական համակարգում»,- նշել է Միխայիլ Զադորնովը:

Դիտում՝ 10300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW