Լիբանանյան AZPro-ն Երեւանում ներդրումներ կկատարի

27.09.2016 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զվարճանքի կազմակերպման ոլորտում գործող լիբանանյան AZPro ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկն այսօր ասել է, որ պատրաստ է մասնակցել Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Այս մասին Սայիդ Թաուկն ասել է Երեւանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր ընկերությունը հայտնի է զվարճանքների այգիների, խաղահրապարակների, ինչպես նաեւ բնակելի եւ առեւտրային շենքերի շինարարության եւ զարգացման ոլորտներում։ Մենք կառուցում եւ շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում եւ Սաուդյան Արաբիայում, ինչպես նաեւ հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արեւելքում։ Որպես ոլորտի մասնագետ՝ կարող եմ վստահեցնել, որ Երեւանն իրոք զարգացման մեծ ներուժ ունի, եւ մեր ընկերությունը հետաքրքրված է Երեւանում եւս ծրագրեր իրականացնելու հարցում»,- ընդգծել է Սաիդ Թաուկը:

Տարոն Մարգարյանը եւս կարեւորել է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

«Գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման հետ կապված՝ այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ մենք կարեւորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ օժանդակելու դրանց կյանքի կոչմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դիտում՝ 2363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW