ՀՀ-ն Մոսկվայում մասնակցում է «Տեքստիլլեգպրոմ» ցուցահանդեսին

20.09.2016 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի 6 ընկերություն մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 20-23-ը մասնակցում է Մոսկվայում ընթացող «Տեքստիլլեգպրոմ-2016» 47-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից, հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովել է հիմնադրամը` ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված միջոցառումների շրջանակում:

«Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել ենք՝ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաեւ տեղական արտադրանքի՝ միջազգային շուկա դուրս գալուն խթանելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի իրենց հավաքածուները: Ցուցահանդեսում առկա է նաեւ մանրածախ առեւտուր իրականացնելու հնարավորություն:  

«Տեքստիլլեգպրոմ-2016»-ին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից:

Դիտում՝ 3498

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW