Moody's-ը Յունիբանկին շնորհել է B3 վարկանիշ` դրական կանխատեսմամբ

25.08.2016 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է հայաստանյան Յունիբանկի` դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշները B3 մակարդակում` կանխատեսումը կայունից դարձնելով դրական:

Գործակալության բնորոշմամբ` վարկանիշի դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում Յունիբանկի կապիտալի դիրքերի ամրացմամբ, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ կապիտալի հետագա ավելացման վերաբերյալ Moody's-ի սպասումներով:

«Վերջին 12 ամիսներին կապիտալի 3 համալրումներից հետո Յունիբանկը ծրագրում է հոկտեմբերին ներգրավել եւս 4 մլրդ դրամ, ինչը թույլ կտա նրան համապատասխանել ՀՀ Կենտրոնական բանկի` բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 30 մլրդ դրամի հասցնելու նոր պահանջին: Յունիբանկի կապիտալը բաժնետոմսերի հուլիսյան տեղաբաշխումից հետո կազմում է շուրջ 25,5 մլրդ դրամ»,- նշում է գործակալությունը:

Moody's-ը կանխատեսում է, որ 2016-ին բանկի նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով, ինչը կամրացնի նրա «անվտանգության բարձիկներն» ընդդեմ հնարավոր վարկային կորուստների:

Յունիբանկի վարկանիշի իջեցումը գործակալությունն առաջիկա 12-18 ամիսներին համարում է քիչ հավանական: Այնուամենայնիվ, դրա վրա բացասական ազդեցություն կարող են թողնել բանկի ակտիվների  որակի շարունակական վատթարացումը, նորմատիվային կապիտալի նկատմամբ ԿԲ նոր պահանջին ժամանակին չբավարարելը, ինչպես նաեւ բանկի շուկայական դիրքերի թուլացումը:

Դիտում՝ 17038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW