“Եվրոսետը” հայտարարել է Հայաստանում 30 խանութ բացելու մտադրության մասին

18.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 18 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Եվրոսետ” ընկերությունը` խոշորագույն մանրածախ ցանցերից մեկը Ռուսաստանում եվ ԱՊՀ երկրներում, այսօր հայտարարել է Հայաստանի մանրածախ շուկա մուտք գործելու եւ Երեւանում 2 խանութ բացելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են “Եվրոսետի” մամլո կենտրոնում, նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կբացվեն ցանցի 30 խանութներ:

“Մենք ուրախ ենք հայտարարել Հայաստանում “Եվրոսետ” խանութների բացման մասին: Հայաստանը դարձավ տասնմեկերորդ երկիրը, որտեղ ներկայացված է մեր ընկերությունը: Այսուհետ Հայաստանում մեր գնորդներին մատչելի կլինեն բջջային հեռախոսներ եւ թվային տեխնիկա` մեր ընկերության համար ավանդական ցածր գներով: Ինչպես եւ մնացած երկրներում, Հայաստանի գնորդներին առաջարկելու ենք ծառայության եւ սպասարկման բարձր որակի չափանիշներ”,- հայտարարել է “Եվրոսետ” ընկերության նախագահ Էլդառ Ռազռոեւը:

“Եվրոսետն” ունի ավելի քան 5100 սրահներ Ռուսաստանում, Ուկրաինայում , Բելառուսում, Մոլդովայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում:

2006 թ. “Եվրոսետի” շրջանառությունը կազմել է $4.62 մլրդ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW