€500-անոց թղթադրամների թողարկումը կդադարեցվի

05.05.2016 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշել է մինչեւ 2018թ. վերջը դադարացնել 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը` պատճառաբանելով, որ դրանց կիրառումը «կարող է խթանել անօրինական գործարքները»:

Ինչպես հայտնում է Finmarket.ru-ն, վկայակոչելով ԵԿԲ պաշտոնական հաղորդագրությունը, շրջանառության մեջ գտնվող 500 եվրո արժողությամբ թղթադրամները կշարունակեն պահպանել իրենց արժեքն ու վճարելամիջոցի գործառույթը`ցանկացած պահի հնարավորություն ունենալով փոխարկվել եվրոգոտու երկրների բոլոր Կենտրոնական բանկերում:

Միաժամանակ, 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկման դադարեցմանը զուգահեռ ԵԿԲ-ն կսկսի թողարկել 100 եւ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամների «Եվրոպա» շարքը:

Ամենամեծ արժողությամբ թղթադրամները, ինչպես հայտնի է, լայնորեն կիրառվում են քրեական գործարքներում, այդ թվում` թմրանյութերի վաճառքի եւ փողերի լվացման ժամանակ:

2015թ. վերջին 500 եվրո արժողությամբ թղթադրամերի շրջանառությունը կազմել է ընդհանուրի 3%-ը` այդուհանդերձ ունենալով դրանց ընդհանուր արժողության 28%-ը:

Դիտում՝ 11079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW