Պետությունը կաջակցի «Վալլեքս»-ին

05.05.2016 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի կառավարությունը կաջակցի «Վալլեքս» ընկերությունների խմբին, որը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ:

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մայիսի 4-ին այցելելով Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր:

Հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում:

Վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսայակում ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում:

«Այս տարի ընկերությունն արդեն տվել է 16 մլրդ դրամի արտադրություն: Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաեւ հանրապետության նախագահի հանձնարարականը՝ քննարկել եւ աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարեւորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաեւ մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել եւ վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ:

Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող եւ Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ:

Դիտում՝ 3458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW