Արարատբանկը դեպի ԼՂՀ դրամական փոխանցումները կիրականացնի անվճար

07.04.2016 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրականացվող դրամական փոխանցումները կիրականացնի անվճար:

Բանկում նշել են, որ խոսքը բոլոր արժույթներով իրականացվող փոխանցումների մասին է:

Որոշման ընդունումը բանկում հիմնավորել են նրանով, որ վերջին իրադարձություններով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են ՀՀ-ից ԼՂՀ կատարվող դրամական փոխանցումների ծավալները:

Արարատբանկից Banks.am-ին հայտնել են, որ այս պահի դրությամբ նախաձեռնությունը սահմանված ժամկետներ չունի:

Դիտում՝ 8952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW