Մշակվում է Երեւանի տրանսպորտի նոր հայեցակարգը

22.03.2016 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներկայացվի հանրությանը:

Այս մասին քաղաքապետն ասել է՝ արձագանքելով քաղաքային տրանսպորտի վերաբերյալ քաղաքացիների հնչեցրած հարցերին:

Տարոն Մարգարյանի խոսքով՝ մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ եւ GPS համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր եւ այլ մոտեցումներ:

«Իսկ առայժմ առկա տրանսպորտային համակարգով արվում է առավելագույնը, որպեսզի մեր բնակիչների տեղաշարժը քաղաքում հնարավորինս անվտանգ եւ ապահով լինի»,- ասել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմանը, քաղաքապետը նշել է, որ մետրոյի ցանցի ընդլայնումը մեծ ձեռքբերում կլինի, սակայն այն ահռելի ներդրումներ է պահանջում: Քաղաքապետը հավելել է, որ այս կապակցությամբ քաղաքային իշխանությունը բանակցում է միջազգային տարբեր կառույցների հետ:

Տրոլեյբուսային ցանցի վերակառուցմանը եւ արդիականացման հետ կապված բանակցություններ են տարվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ:

Դիտում՝ 4163

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW