Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է ՀՀ երկարաժամկետ թողարկողի եւ առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից`B1: Միաժամանակ, վարկանիշի կանխատեսումը բացասականից դարձել է կայուն:Վարկանիշի իջեցումը պայմանավորող հիմնական գործոններն են`1. Հայաստանի աճող խոցելիությունն արտաքին ռիսկերի նկատմամբ` կապված. - Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների կրճատմամբ, որը դեռ չի հասել իր նվազագույն ցուցանիշին; - օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի անորոշ հեռանկարները, ինչն աննախադեպ անկում էր գրանցել 2015-ին; - երկրի բարձր հակվածությունը` ազգային արժույթի եւ արտարժութային պահուստների վրա ճնշման նոր ալիքի նկատմամբ:2. ՀՀ ֆիսկալ եւ պետական պարտքի վատթարացող ցուցանիշները եւ այն սպասումները, թե կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ին կարող է անցնել 50%-ը` տնտեսական աճի կանխատեսվող մակարդակի դեպքում: Moody’s-ի կայուն կանխատեսումն արտահայտում է գործակալության ակնկալիքը, որ ՀՀ վարկային վարկանիշը կլինի ավելի հավասարակշռված նոր, ավելի ցածր` B1 մակարդակում: Միաժամանակ, Moody’s-ն իջեցրել է ՀՀ երկարաժամկետ արտարժութային ավանդների առաստաղը B1-ից` B2, իսկ տեղական արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի եւ ավանդների առաստաղը` Ba1-ից` Ba2: Բացի այդ, երկարաժամկետ եւ կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի, ինչպես նաեւ կարճաժամկետ արտարժութային ավանդների առաստաղները մնացել են անփոփոխ`համապատասխանաբար Ba2/NP եւ NP մակարդակներում: Tweet Դիտում՝ 14275