ՀՀ էկոնոնիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախարարությունը պետք է աշխատի «բաց, թափանցիկ, հրապարակային, առանց թաքցնելու այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են իրենց առջեւ»:Ինչպես այսօր հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է մարտի 9-ին կայացած առաջին ընդլայնված խորհրդակցության ժամանակ:Նա ընդգծել է, որ համակարգում գործող կազմակերպությունների նկատմամբ կիրառվելու է խիստ հակամենաշնորհային քաղաքականություն:Նախարարը ներկայացրել է իր տեսլականը նոր արտաքին ներդրումների ներգրավման, Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների եւ ծառայությունների համար նոր շուկաներ եւ ուղղություններ գտնելու, բյուջետային միջոցների ծախսման արդյունքը մեծացնելու եւ այլ խնդիրների վերաբերյալ: Համապատասխան ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարներին Արծվիկ Մինասյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես. - Ախտորոշել ներմուծման հետ մրցակցող եւ արտահանող ընկերությունների կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները եւ առկա գործիքակազմի զարգացման կամ նորերի ստեղծման միջոցով լուծել դրանք: - Մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ներմուծումների ժամանակ ԱԱՀ-ի հետաձգումների մասով իրականացնել հիմնարար փոփոխություններ, որպեսզի ցանկացած արտոնություն լինի հիմնավորված: - Սահմանադրական նոր իրողությունների պայմաններում վերանայել հավասար մրցակցային դաշտին վերաբերող ողջ օրենսդրությունը: - Առավել ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցությունը:Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ այն հիմնված է լինելու 3 հիմնարար սկզբունքի վրա` արհեստավարժություն, պատասխանատվություն եւ հայրենասիրություն: Tweet Դիտում՝ 12009