Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում

23.01.2016 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է  Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Fitch-ը հաստատել է նաեւ Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները՝ արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «B+» մակարդակում:

Երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ B մակարդակում:

Fitch-ի հրապարակած հաշվետվությանը Banks.am-ն առավել մանրամասն կանդրադառնա հունվարի 25-ին:

Դիտում՝ 12041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW