Երեւան, 5 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ-Հայաստան Բանկը” եւ “Արդշինինվեստբանկը” ներկայացված են ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ”Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալության կողմից կազմված ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում “ՎՏԲ-Հայաստան Բանկը” զբաղեցրել է 66-րդ տեղը, իսկ ”Արդշինինվեստբանկը”`72-րդ տեղը: Ցանկը կազմվել է 2006թ-ի հուլիսի 1-ի դրությամբ: Ակտիվներում կապիտալի չափաբաժինը ”ՎՏԲ-Հայաստան Բանկում“ կազմել է 19.1%, իսկ “Արդշինինվեստբանկում”` 18.2%: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6677