Ամերիաբանկը $25 մլն է ներգրավել միջազգային կառույցներից

27.11.2015 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը ստորագրել է $25 մլն-ի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) եւ Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ:

Ամերիաբանկում նշել են, որ վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

«Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր եւ միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին եւ արտաքին շուկաներում:

Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում»,- ասված է հաղորդագրությունում:

Ամերիաբանկը հիշեցնում է, որ միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում ներգրավել է $345 մլն ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ:

Դիտում՝ 4264

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW