Մահացել է էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը

22.09.2015 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը սեպտեմբերի 21-ին մահացել է:

Լուրը Banks.am-ի հետ զրույցում հաստատել են Հանրապետական կուսակցության գրասենյակից:

Ըստ տարածված լուրերի՝ Արմեն Մովսիսյանը մահացել է Գերմանիայում: Ավելի վաղ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ:

Արմեն Մովսիսյանը ծնվել էր 1962թ. հունվարի 13-ին Կապան քաղաքում։

1998-2000 թթ. «Հարավային էլեկտրացանց»-ում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը:

2000-2001 թթ. եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար, 2001թ. հուլիս-դեկտեմբերին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

2001թ. ապրիլի 18-ից 2014թ. ապրիլի 30-ը զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը:

2014թ. մայիսի 7-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

Արմեն Մովսիսյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, անդամակցում էր ՀՀԿ-ին:

Դիտում՝ 23097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW