WorldRemit-ը մուտք է գործում մոբայլ դրամական փոխանցումների ՀՀ շուկա

08.09.2015 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոբայլ դրամական փոխանցումների WorldRemit համակարգը ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերության՝ ՄոբիԴրամ-ի միջոցով այսուհետ հասանելի է նաեւ Հայաստանում:

«WorldRemit-ը արագ, հարմարավետ եւ քիչ ծախսատար տարբերակ է ընկերներին եւ ընտանիքին արտասահման գումար ուղարկելու համար»,- ասված է WorldRemit-ի տարածած հաղորդագրությունում:

Հավելվածի օգնությամբ այսուհետ 52 երկրից հնարավոր կլինի գումար փոխանցել Հայաստան: Գումարը WorldRemit-ի հաշվից փոխանցվում է ՄոբիԴրամ-ի մոբայլ դրամապանակ:

WorldRemit-ի ծառայություններից կարելի է օգտվել ինչպես կայքի, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով: Այն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

«WorldRemit-ը հեղափոխում է դրամական փոխանցումների համակարգը: Մենք գիտենք, թե ինչպես մոբայլ փոխանցումները կդառնան ֆինանսական ծառայություններ մատուցելու առաջին եւ միակ տարբերակը 100-միլիոնավոր մարդկանց համար: Ահա թե ինչու ենք ոգեւորված առաջինը Հայաստան բերել մոբայլ դրամական փոխանցումները: Սփյուռքում բնակվող հայերն այլեւս կարիք չունեն վճարել չափազանց մեծ վճար՝ առձեռն գումար ստանալու կամ ուղարկելու համար: Այժմ կարելի է գումար ուղարկել եւ ստանալ ակնթարթային հաղորդագրության նման»,- նշել է WorldRemit-ի ավագ մոբայլ վերլուծաբան Ալիքս Մըրֆին:

Ընկերության կենտրոնական գրասենյակը Լոնդոնում է: Տարածաշրջանային գրասենյակներ են գործում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Դիտում՝ 26463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW