Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) նորանշանակ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանն ասել է, որ ռուբլու արժեզրկման հետ կապված գործարանը հարկադրված որեւէ փոփոխության չի գնացել եւ շարունակել է աշխատել նախկինի պես:Այս մասին Իգոր Առաքելյանն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում: «Ռուսական ռուբլու արժեզրկումը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, քանի որ մեր վաճառքի 70 տոկոսը ռուբլով է կատարվում: Ստեղծված իրավիճակում պետք է կարողանանք հարմարվել եւ շարունակել աշխատել: Իմ կարծիքով, պետք է լինել լավատես եւ հավատալ, որ անեն ինչ կկարգավորվի, բիզնեսի համար նոր պայմաններ կձեւավորվեն»,- ասել է ԵԿԳ գործադիր տնօրենը` անդրադառնալով ռուբլու արժեզրկման հետեւանքներին գործարանի գործունեության վրա: Իգոր Առաքելյանի խոսքով`բիզնեսում միշտ լինում են բարդ պահեր: «Այսօր մեր գերխնդիրն է ապահովել շրջանառությունը՝ դաշտավայրից մինչեւ սպառող: Ինչ վերաբերում է ռազմավարությունը փոփոխելուն, եկեք սպասենք օրացույցային տարվա ավարտին գրանցվելիք արդյունքին: Առայժմ հարկադրված որեւէ փոփոխության չենք գնացել, շարունակել ենք աշխատել նախկինի պես, ոչ մի կրճատում, նվազեցում չենք արել: Ողջ ֆինանսական, բեռը շահույթի հաշվին, գործարանը վերցրել է իր վրա»,- ընդգծել է Իգոր Առաքելյանը:ԵԿԳ գործադիր տնօրենի հետ հարցազրույցն աբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 7672