Գործադիրը խոստացել է մինչեւ ամսվա վերջ մարել նաիրիտցիների պարտքը
16.07.2015 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ կառավարությունը պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջ ամբողջությամբ մարել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը:
Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստին, ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով վարչապետի հարցադրմանը, թե ինչու են նաիրիտցիները կրկին դժգոհ կառավարության աշխատանքից:
Երվանդ Զախարյանը նշել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ:
«Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել, սակայն մի շարք աշխատակիցներ անհանգստացած են՝ կարծելով, թե իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկվել: Որոշ աշխատակիցներ ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, բայց այդ դեպքում ստիպված են լինելու մոտ 15 օր սպասել: Եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչեւ ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլորի աշխատավարձերը: Իսկ ովքեր ցանկանում են այժմ ստանալ, պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումները»,- ասել է նախարարը:
Վարչապետն իր հերթին հավելել է. «Թող իրենք որոշեն, մեզ ասեն»:
Ի դեպ, մինչ ընթանում էր նիստը, կառավարության շենքի առջեւ նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ գործադիրից պահանջելով աշխատավարձերի պարտքի մարումը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: