Բանկերի ՏՏ մասնագետները կվերապատրաստվեն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

23.06.2015 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հունիսի վերջին երկու շաբաթների ընթացքում կազմակերպում է անվճար վերապատրաստման դասընթացներ Բանկերի միության անդամ բանկերի 40 ՏՏ մասնագետների համար:

«Հայաստանյան բանկերի ՏՏ մասնագետների շրջանում անցկացնելով կարիքների գնահատում՝ պարզ դարձավ, որ նրանք հիմնականում հետաքրքրված են Microsoft Exchange Server 2013 եւ Windows Server կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներով»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի մասնագետ Սոնա Մարտիրոսյանը։

Դասընթացները վարում են միջազգային որակավորում ունեցող մասնագետներ Լուկա Մանոջլովիչը եւ Վլադ Բարկովսկին։

Հունիսի 22-24-ին Լուկա Մանոջլովիչը, որը հիմնականում մասնագիտացած է ցանցային ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտում, դասընթացներ է անցկացնում Microsoft Exchange Server 2013-ի վերաբերյալ:  

Հունիսի 29-30-ին ՏՏ մասնագետները կմասնակցեն Windows Server թեմայով վերապատրաստման դասընթացներին, որոնք անցկացվում են անվճար՝ Մայքրոսոֆթ-ի եւ Բանկերի միության միջեւ հաստատված համագործակցության շրջանակում։

Դիտում՝ 3542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW