ՀՀ, Արցախի եւ Սփյուռքի գործարարները Երեւանում ֆորում են անցկացնում
12.05.2015 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ սփյուռքի նախարարություն




Այսօր Երեւանում բացվել է Հայկական առեւտրային ցանցի (ՀԱՑ) 4-րդ Գլխավոր ասամբլեայի նիստը եւ 2-րդ գործարար ֆորումը:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀԱՑ նախաձեռնությամբ, ՀՀ ու Արցախի արդյունաբերողների եւ գործարարների միությունների համագործակցությամբ:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ներդրումներ անել հայրենիքում: Մեծ ներուժ կա մեր երկրում, տարեցտարի դյուրացվում են բիզնես պայմանները: Վերջին տարիների ընթացքում ներդրումները խթանելու համար մեծ բարեփոխումներ են իրականացվել»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀԱՑ-ի նախագահ Վահրամ Փիրջանյանն էլ նշել է, որ այսօր շարունակում են դեռ 2011թ. ապրիլին Երեւանում սկսած գործը:
«Ճանապարհը երկար էր, մարտահրավերները՝ բարդ ու դժվարին, բայց կարողացանք հաջողել: Կարեւորում եմ հայ գործարարների ներդրումները մանր եւ միջին բիզնեսի ոլորտում: Վերջին շրջանում նկատելի են բազմաթիվ բարեփոխումներ: Ակնկալում ենք, որ դրանք շարունակական լինեն»,- ասել է նա:
Ֆորումը կընթանա 3 լիագումար նիստերով, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանում եւ Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:
Նիստերին կմասնակցեն արտասահմանում գործող հայկական առեւտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, նաեւ անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից եւ աշխարհի տարբեր երկրներից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: