ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. պետբյուջեով 6 մարզպետարանների հատկացնել է 1 մլրդ 626 հազ. դրամ՝ մշակութային, մարզական ու նախադպրոցական կենտրոնների կառուցման ու վերանորոգման համար:ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ հատկացվող գումարով նախատեսվում է իրականացնել 25 ծրագիր:«Այդ թվում՝ մշակութային օբյեկտների վերանորոգման 4 ծրագիր՝ 200 հազ. դրամ արժողությամբ, 1 մարզական օբյեկտի կառուցման ծրագիր՝ 230 հազ. դրամ, նախադպրոցական հաստատությունների վերանորոգման 4 ծրագիր՝ 149 հազ. դրամ եւ կրթական օբյեկտների վերանորոգման 16 ծրագիր՝ 1 մլրդ 47 հազ. 670 դրամ արժողությամբ»,- ասել է նախարարը:Ծրագիրը կիրականացվի Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Tweet Դիտում՝ 1747