Հունվարին տնտեսական ակտիվությունը կազմել է 1.3%

20.02.2015 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 1.3%:

ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.8%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.8%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.3%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 6.7%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 11%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվարին անցած տարվա համեմատ աճել է 2.2%-ով:

Միեւնույն ժամանակ՝ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6.3% անկում, առևտրաշրջանառությունը կրճատվել է 7.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19.7%-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 30.4%-ով:
Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 21.9% եւ 33.2%-ով:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2015թ. հունվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Դիտում՝ 4714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW