ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ Արցախի տնտեսությունը լուրջ մասնակցություն ունի Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտների ձեւավորման մեջ: Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի օրենքի նախագիծը: Արցախի վարչապետը շեշտել է, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը Հայաստանի քաղաքացիների հաշվին չի կատարվում, եւ տարեցտարի Արցախի բյուջեի ծախսերում Հայաստանից ստացվող միջպետական վարկի ծավալները նվազում են: «Եթե բյուջեի ծախսերում 2000 թվականին ՀՀ-ից ստացված միջպետական վարկը կազմել է մոտ 73%, իսկ 2007 թ-ին՝ 60%, ապա 2015 թ-ին այն կկազմի մոտ 52%: ՀՀ պետբյուջեի ընդհանուր եկամուտներում Արցախի տնտեսությունը եւս լուրջ մասնակցություն ունի՝ մաքսային եւ հարկային վճարների տեսքով, որոնք կազմում են միջպետական վարկի գերակշիռ մասը»,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը: Արայիկ Հարությունյանն ուշադրություն է հրավիրել Արցախի զարգացման տեմպերի վրա:«Եթե 2007-ին ներդրումներն իրական ակտիվներում կազմել են 12 մլրդ դրամ, 2008թ.-ին՝ 21 մլրդ, ապա 2012 թվականին դրանք կազմել են 75 մլրդ, իսկ 2013-ին՝ 69 մլրդ դրամ»,- նշել է վարչապետը:Արցախի 2015 թվականի բյուջեի ծախսերի մոտ 68%-ն ուղղակի սոցիալական բնույթի է: Բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների հիմնական մասն ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը: Tweet Դիտում՝ 1791