Անելիք Բանկը գործարկել է նոր վարկատեսակ

01.12.2014 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը մշակել եւ ներդրել է նոր վարկատեսակ, որը կայուն եկամուտ ունեցող ավտոսեփականատերերին հնարավորություն է տալիս մեքենայի գրավադրմամբ ստանալ վարկ մինչեւ 7 մլն ՀՀ դրամի կամ մինչեւ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Վարկատեսակի վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը, կախված մեքենայի տեսակից, կազմում է 80%, իսկ տարեկան տոկոսադրույքը`սկսած 16%-ից:

«Այս վարկատեսակի առավելություններից կնշեմ տրամադրվող գումարի չափը, որը կարող է հասնել մինչեւ 50 հազար ԱՄՆ դոլարի, ինչպես նաեւ սահմանված ցածր տոկոսադրույքը: Այս պրոդուկտը մեր «Պարզ-Արագ Ավտո» վարկատեսակից տարբերվում է վարկառուի եկամուտների հիմնավորման անհրաժեշտությամբ: Այնպես որ, այն հաճախորդները, ովքեր չունեն եկամուտները հիմնավորող փաստաթղթեր, կարող են օգտվել մեր բանկի «Պարզ-Արագ Ավտո» վարկատեսակից»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 1975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW