Սաուդյան Արաբիայում «Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողով» կանցկացվի

07.02.2024 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սաուդյան Արաբիա #«Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողով»
2024 թվականի ապրիլի 29-ից 30-ը Սաուդյան Արաբիայում կանցկացվի «Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողովը»։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել ֆինտեխ ոլորտի ավելի քան 500 փորձագետների եւ առաջնորդների՝ քննարկելու վերջին միտումները եւ ֆինանսական հատվածի ներդրումային հնարավորությունները:

«Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է բացահայտելու անկանխիկ թագավորություն դառնալու Saudi Vision 2030-ը», - ասել են գագաթնաժողովի կազմակերպիչները։

Vision 2030-ի հիմնական նպատակն է արագացում հաղորդել Սաուդյան Արաբիայի թվային տնտեսությունը եւ մինչեւ 2025 թվականն անկանխիկ վճարումների մասնաբաժինը հասցնել 70%-ի:

Հավելյալ տեղեկատվություն հասանելի է գագաթնաժողովի կայքում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW