Visa-ն նոր միջոցներ է ներդնում «բարեկամական խարդախությունից» պաշտպանելու համար

10.08.2023 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa UK
Visa UK-ը ներկայացրել է մի շարք նոր միջոցներ փոքր բիզնեսի պաշտպանության եւ «բարեկամական խարդախության» դեմ պայքարելու համար:

Ըստ Visa-ի՝ 10 փոքր բիզնեսից 9-ը հայտնել են այս տեսակի խարդախության աճի մասին վերջին 12 ամիսների ընթացքում, երբ քարտապանները վիճարկում են օրինական գնումն իրենց քարտ թողարկողի հետ:

Visa-ի հետազոտությունը պարզել է, որ վաճառքների մինչև 20%-ը վիճարկվել է նմանատիպ պատճառներով. ծնողները վիճարկում են երեխայի կողմից կատարված գնումը, ֆիթնես կենտրոնի հաճախորդը չի երկարաձգում իր անդամակցությունը, իսկ գումարը ավտոմատ գանձվում է քարտից, հաճախորդները պնդում են, որ պատվերներ չի ստացել կամ դրանք վնասված են եղել:

Visa Compelling Evidence 3.0 (CE3.0) նոր ձևաչափը բիզնեսներին հնարավորություն է տալիս պարզել, թե արդյո՞ք վճարումը վավեր է եւ լիազորված է եղել քարտապանից կողմից՝ ապահովելով վաճառողներին պաշտպանության լրացուցիչ շերտով եւ միաժամանակ չանտեսելով օրինական բողոքներ ունեցող սպառողներին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 34431

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW