Google-ին դատի են տվել վճարային սեփական համակարգը պարտադրելու համար

10.05.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Match Group #Alphabet #Google Play
Match Group ընկերությունը, որին պատկանում են Tinder եւ OkCupid դեյթինգային ծառայությունները, մեղադրում է Alphabet-ին (Google-ի մայր ընկերությունը) այն հարցում, որ ընկերությունը ստիպում էր մշակողին օգտագործել միայն իր վճարային համակարգը Android սարքերում, հաղորդում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

«Տասը տարի առաջ Match Group-ը գործընկերություն հաստատեց Google-ի հետ: Այժմ մենք նրա պատանդն ենք»,- նշված է ընկերության հայցում։ Google-ը նպատակ ունի մենաշնորհել վճարման եղանակներն Android-ի օգտատերերի համար, կարծում են Match-ում։

2021 թվականին Alphabet-ը երկու անգամ կրճատել է 30% միջնորդավճարը որոշ հավելվածների համար։ Մարտին Google-ը հայտարարել է, որ որոշ ընկերություններ, ներառյալ՝ Spotify-ը, հնարավորություն կստանան ավելացնել վճարման սեփական եղանակները:



Match-ը չի կարողացել նույն հնարավորությունը ստանալ: Այդ իսկ պատճառով ընկերությունը սպասում է, որ իր ծախսերը կկազմեն $100 միլիոն եւ հավելյալ եւս $42 միլիոն՝ Google Play-ում վճարային համակարգն օգտագործելու արդյունքում։

Google-ում հայտարարել են, որ Match-ը շահագրգռված է չվճարել ընկերության հավելվածների խանութի շնորհիվ ստացած առավելությունների եւ օգուտների համար. «Ինչպես ցանկացած բիզնես, մենք վճար ենք վերցնում մեր ծառայությունների համար»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 49306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW