Tinkoff Pay․ Ռուսաստանում վճարային նոր համակարգ կստեղծվի

16.02.2021 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Տինկոֆ» բանկ #Tinkoff Pay #«Тинькофф Касса»
«Տինկոֆ» բանկը մշակում է իր սեփական Tinkoff Pay վճարային ծառայությունը եւ գրանցել է համապատասխան ապրանքային նշանը, ՏԱՍՍ-ին հայտնել է բանկի ներկայացուցիչը:

«Մենք գրանցել ենք երկու ապրանքային նշան՝ Tinkoff Pay եւ «Тинькофф Касса»: Մեր գնահատականներով՝ առցանց էքվայրինգի շուկայում մենք այսօր զբաղեցնում ենք երկրորդ տեղը, եւ նախատեսում ենք ընդհանուր առմամբ ուժեղացնել առցանց վճարումների ուղղությունը, ուստի նոր ապրանքանշաններ ենք գրանցում նոր նախագծերի համար, որոնք կհայտնվեն այս տարի»,- ասել է նա:



Բանկում պարզաբանել են, որ «Тинькофф Касса» բրենդի ներքո կաշխատի առցանց վճարումների համակարգ, իսկ Tinkoff Pay-ը պետք է դառնա սեփական վճարային համակարգ, որը կմիավորի տարբեր վճարային գործիքներ. էլեկտրոնային դրամապանակը տոկենների հետ, ապրանքների դիմաց վայրկյանական վճարումը եւ առցանց ծառայությունները, Tap to Phone տեխնոլոգիան (վճարումներ NFC- ի եւ տերմինալների միջոցով) եւ այլն:

Banks.amհիշեցնում է,  որ վերջերս հայտնի դարձավ «Յանդեքս»-ի մտադրության մասին՝ գործարկել Yandex Pay անկանխիկ վճարումների ծառայությունը, որը հասանելի կլինի «Յանդեքս»-ի ինտերնետային էջերում: Ծառայությանը հնարավոր կլինի կցել օգտատերերի բանկային քարտը եւ օգտագործել այն անկանխիկ վճարումների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW