Ամերիաբանկը առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է հնարավորություն ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող ՀՀ առաջին սուվերեն՝ ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերը, որոնց պահանջարկն արդեն հատել է $3 մլրդ-ի սահմանը:ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրապարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի եւ J.P. Morgan Securities-ի կողմից` $700 մլն ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով եւ 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձեւավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն: Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաեւ իրականացնել գործառնություններ հետեւյալ ֆինանսական գործիքներով` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ եւ այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաեւ ՀՀ եվրապարտատոմսերով: Moody's վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն: Tweet Դիտում՝ 3145