«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է 1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն «Ալֆա-ֆարմ»-ն ուղղելու է կապիտալ ծախսերի իրականացմանը: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 11․3% (12 ամիս վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 10-ին եւ ավարտվելու է 2026թ. փետրվարի 11-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնել են, որ «Ալֆա-ֆարմ»-ի գործունեության առաջնահերթություններից է առողջության պահպանման նախաձեռնությունների ուղղությամբ շարունակական ներդրումների իրականացումը` բնակչությանն առաջարկելով նորարարական լուծումներ ու ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակ: Դեղատնային ցանցերն առողջապահական համակարգի առանցքային օղակներից են, որոնք ոչ միայն ապահովում են անհրաժեշտ դեղորայքն ու այլ պարագաները, այլ նաեւ սոցիալական եւ ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։ «Ալֆա-ֆարմ»-ի պարտատոմսերի հրապարակային առաջարկը նշանավորում է մեր ընկերության զարգացման նոր փուլի մեկնարկը եւ հիմնված է ընկերության շահութաբերության, կանխիկի կայուն հոսքերի, արդյունավետ բիզնես մոդելի, տեխնոլոգիական նորարարությունների եւ շուկայում առաջատար դիրքի վրա։ Մեր մրցակցային առավելությունները թույլ են տալիս վստահությամբ մուտք գործել Հայաստանի կապիտալի շուկա՝ ներդրողներին առաջարկելով մասնակցել ընկերության ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը` գրավիչ պայմաններով։ Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը կնպաստի ընկերության աճին եւ մեր առաքելության իրագործմանը՝ աջակցելու Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը»,- նշել է «Ալֆա-ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի թիվ 1/429 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի մասին«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցն ամենամեծն է Հայաստանում, գործում է շուրջ 210 դեղատուն ՀՀ ողջ տարածքում: Գործունեության 30 տարիների ընթացքում ընկերությունը մշտապես կարեւորել է սպասարկման բարձր որակը, ինչի հավաստիքն են բազմաթիվ հաճախորդների գոհունակությունը եւ դրական արձագանքները։ «Ալֆա-Ֆարմ»-ը մի շարք հայտնի եւ համաշխարհային բրենդների պաշտոնական եւ էքսկլյուզիվ ներկայացուցիչն է շուկայում։ Ընկերության էքսկլյուզիվ ներմուծման ապրանքանիշներն են հանրահայտ Avene, Ducray, A-Derma, La Roche Posay, Vichy,Cerave, Bioderma, Frezyderm, Mustela խնամքի միջոցները, ինչպես նաեւ երեխաների խնամքի եւ կերակրման Bambo Nature, Danalac, Wet Brush, Beter ապրանքանիշերը։ «Ալֆա-Ֆարմը» նաեւ ակտիվ զարգացնում է վիտամինների եւ բիոակտիվ հավելումների ուղղությունը՝ ներմուծելով համաշխարհային հայտնի եւ պահանջված բրենդեր՝ Natures plus, New Nordic, Jerrow formula-ն, Natures Bounty եւ այլն։«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաեւ ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ եւ խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաեւ մանկական պարագաներ։ Tweet Դիտում՝ 444