Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 1 մլրդ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

22.12.2017 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #պարտատոմս
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2017թ. դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2% եկամտաբերությամբ, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։

Բանկում նշել են, որ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 000 դրամ։

Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը 5, իսկ առավելագույնը՝ 2 000  պարտատոմս։

Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2018թ. փետրվարի 21-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար
Պարտատոմսերի ազդագիր


 
Դիտում՝ 5851

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW