Անելիք Բանկը ժամանակից շուտ տեղաբաշխել է պարտատոմսերը

30.05.2017 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Անելիք Բանկ #պարտատոմս
Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։

Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերը ձեռք են բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։
 
«Պարտատոմսերի գերակշիռ մասը՝ ավելի քան 80%-ը, ձեռք է բերվել ֆիզիկական անձանց կողմից, ինչը վկայում է հաճախորդների խոր վստահության եւ բարձր ֆինանսական գրագիտության մասին։ Նախատեսում ենք շարունակել պարտատոմսերի նոր տրանշների թողարկումը»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Բանկում նշել են, որ երկրորդ թողարկման պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է $5 մլն, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6,25%, տոկոսների վճարման տարեկան պարբերականությունը՝ 6 ամիս:

Նախկինում Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 1-ին եւ 3-րդ տրանշները՝ համապատասխանաբար $5 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով:
Դիտում՝ 10257

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW