Մեդիամաքսն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը ԱԺ պատգամավոր, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանն է: - Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:- Կյանքիս տարբեր փուլերում տարբեր գնումներ են համարվել թանկարժեք: Այժմ ամենաթանկ գնումը Toyota Prius Hybrid մակնիշի ավտոմեքենաս է: - Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը: - Երկուսն էլ: Պարզապես կանխիկ գումարը որոշ դեպքերում ավելի պրակտիկ է եւ անհրաժեշտ: - Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար: - Չեմ հաշվել, բայց շատ մեծ գումար չէ: - Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Այո, կյանքի որոշակի փուլում ընտանիքս բախվել է խնդիրների: - Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:- Բավական բարդ հարց է համապարփակ պատասխանելու համար: Տարբեր մարդիկ տարբեր ընկալում ունեն ապահովված մարդ հասկացության վերաբերյալ: Ես աշխատում եմ, դասավանդում եմ, տարբեր հրավերներով դասախոսություններ եմ կարդում, ինչը թույլ է տալիս այնքան վաստակել, որ կարողանամ արժանապատիվ կենսակերպ վարել:- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից: - Այո, պարբերաբար օգտվում եմ: Ավտոմեքենան ձեռք բերելիս էլ վարկից եմ օգտվել:- Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող: - Տնտեսող չեմ: - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն: - Կփորձեմ ներդրում անել որեւէ հետաքրքիր ծրագրում, իսկ որոշ մասն անպայման կտրամադրեմ բարեգործությանը:- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնու՞մ եք: - Երբեք չեմ վերցրել, սակայն երբեմն պարտքով «անվերադարձ» գումար տվել եմ:- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:- Այո: Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 4497